Ինչպես հայտնի է, Ռուսաստանի Պոդոլսկ քաղաքում ծանր ավտովթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը արտագնա աշխատանքի էր մեկնել, որպեսզի գումար վաստակեր` իր որդու շիրմաքարը պատրաստելու համար: Այժմ կալանքի տակ գտնվող վարորդին գոնե ինչ-որ կերպ աջակցելու նպատակով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ստանձնել է Խարբերդի գերեզմանատանը Հարությունյանի տղայի և մոր գերեզմանաքարերը տեղադրելու և տարածքը բարեկարգելու ու բազալտով երեսապատելու գործը: Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: