▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոտքս սայթաքել է, ընկել եմ` «Բենզին Ռուբոն» հերքում է, որ իր վրա հարձակվել են. «Իրավունք»

«Օրեր առաջ գործարար Ռուբեն Մասումյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բենզին Ռուբո» մականվամբ, գանգուղեղային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Գործարարի վրա հարձակումը տեղի է ունեցել Գումի շուկայի հարակից տարածքում։ Այստեղ անհայտ անձը թիկունքից քարով հարվածել է նրա գլխին ու դիմել փախուստի։

 

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ գործարարի վրա կատարված հարձակման դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

 

Թե մասնավորապես ինչ է տեղի ունեցել դեպքի օրը, փորձեցինք պարզել անձամբ
գործարարից։

 

- Ամբողջությամբ սուտ է ինձ վրա հարձակվելու մասին լուրերը, ես արդեն չեմ էլ ուզում հերքել, դա սուտ ինֆորմացիա է, ուրիշ ոչինչ։

 

- Դուք մարմնական վնասվածքներ չէ՞ք ստացել։

 

- Հա, ստացել եմ, բայց ոչ հարձակման հետևանքով, այլ նրա համար, որ ոտքս սայթաքել է, ընկել եմ, չգիտեմ՝ ինչեր են գրում։ Հիմա ես ինձ շատ լավ եմ զգում, ինձ նույնիսկ ոստիկանության բաժանմունք ոչ ոք չի կանչել։ Հետո էլ ես անկապ բաների վերաբերյալ պատասխաններ չեմ տալիս»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրավունք»  թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին