▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

6-րդ վարչության աշխատակիցը ոտքով հարվածել է նախկին քաղաքապետին. «Իրատես de facto»

«Օրերս մամուլը գրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տան խուզարկության մասին: Այս առնչությամբ Գյումրու մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ է փոխանցում։ Իրականում նախկին քաղաքապետի տանը ստուգումներ եղել են, իսկ դրա նախապատմությունն առավել ուշագրավ է։

 

Հայտնի հեղինակություն Ասոյի հուղարկավորության օրը Վարդան Ղուկասյանի և Շիրակի մարզի ոստիկանության բարձրաստիճան ղեկավարության միջև բախում է տեղի ունեցել։ Նույն աղբյուրի փոխանցմամբ վիճաբանությանը ներկա չի եղել մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը։ Նախկին քաղաքապետն իր թիմակիցներով ցուցադրաբար մեջքով է կանգնել դեպի բարձրաստիճան ոստիկանները, ի նշան արհամարհանքի, ինչը վերջիններս չեն հանդուրժել և բանը հասել է միմյանց վրա զենք բարձրացնելուն ու հայհոյելուն։ Փոխոստիկանապետերից մեկին այս ամենը դուր չի եկել, և նա հրահանգել է ոստիկաններին գնալ ու պատժել Վարդան Ղուկասյանին։

 

Տեղեկությունների համաձայն Ղուկասյանի տան խուզարկության ժամանակ լեզվակռիվ է եղել, ինչի հետևանքով 6-րդ վարչության աշխատակիցը ոտքով հարվածել է նախկին քաղաքապետին։ Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է։ Դրանից հետո ոստիկանները հեռացել են»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին