▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանի «Ղալաթ են անում» արտահայտության հարցը կբարձրացվի ԱԺ-ի նիստում.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ» թղթակցին երեկ հայտնի է դարձել, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը պատրաստվում են համատեղ դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով (ԲՊԱԷՀ)՝ ընդդեմ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի։

Օրեր առաջ, երբ լրագրողները նախարարից հետաքրքրվել էին, թե ինչպես է ինքը վերաբերում, որ չորս ուժերը պատրաստվում են անվստահություն հայտնել վարչապետին, նա ասել էր. «Ղալաթ են անում»։ Եվ  ահա չորս ուժերը որոշել են Թովմասյանի սույն արտահայտության համար նրա դեմ դիմում ներկայացնել ԲՊԱԷՀ։ Մեր տեղեկություններով՝ այդ հարցը նույն ուժերը մտադիր են բարձրացնել նաեւ ԱԺ-ի՝ երկուշաբթի մեկնարկելիք նիստում։ Ի դեպ, երեկ Թովմասյանն ԱԺ-ում լրագրողներին մանրակրկիտ բացատրում էր, թե ինչ է նշանակում «ղալաթ» բառը»։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին