«Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդին՝ «Մոսկվիչկա» խանութների սեփականատեր Արմեն Նազարյանը, Մոսկվայում նոր՝ մանկական սրճարանների բիզնես է բացում ոչ անհայտ, էջմիածինցի հեղինակություն, իտալական մաֆիայի կողմից «դոն» կնքված Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի հետ, որը հիմնականում ապրում է Իտալիայում եւ, որոշ տեղեկություններով, առանձնապես լավ հարաբերությունների մեջ չէ Էջմիածնի «նայող» գեներալ Մանվելի հետ: Գրում է «Հրապարակ» թերթը և հավելում.
Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանն օրերս ԱԺ պաշտպանության, ՆԳ, ԱԱ մշտական հանձնաժողովի փոխնախագահ դարձած ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանի փեսան է նաեւ:
Ի դեպ, «Երեւան մոլի» բացմանը, ի թիվս այլ անձանց, մասնակցել են նաեւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն ու իր որդին, որոնք աչքի են ընկել անսովոր ակտիվությամբ։ Նազարյանն ամեն գնով փորձել է հայտնվել առաջին շարքերում եւ միշտ լինել Սերժ Սարգսյանի աչքի առաջ, ճիշտ այնպիսի եռանդով, ինչպես նախկինում, երբ ծառայում էր։ Նազարյանի այդօրինակ ակտիվությունը ոմանք վերագրել են ոչ միայն վերնախավի աչքին երեւալու ցանկությանը, այլեւ «Երեւան մոլում» որոշ մասով փայատեր լինելու հանգամանքին։ Ամեն դեպքում, նման լուրեր են տարածվել»։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում