▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տավուշի մարզպետը` «Խորհրդավոր ընթրիքում» հայտնվելու մասին. «ՀԺ»

«Երեկ կայքերից մեկում հայտնված և համացանցում արագորեն տարածված, Տավուշի մարզի Կողբ գյուղի Սուրբ Հովհաննես եկեղեցու սրբապատկերը ցնցել էր շատերին: «Խորհրդավոր ընթրիքի» առաքյալների աստվածաշնչյան պատկերներից մեկը խիստ առանձնանում է 21-րդ դարի սանրվածքով և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին խիստ նման դիմագծերով: Աբովյանը, ի դեպ, ծնունդով Կողբից է և հենց նա է կառուցել սույն եկեղեցին, որի օծումը տեղի ունեցավ այս տարվա հունիսի 1-ին՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նորակառույց եկեղեցու սրբապատկերի հեղինակ Անդրանիկ Անտոնյանը երեկ շտապեց հայտարարել, թե նախաձեռնության հեղինակն ինքն է, ցանկացել է անակնկալ մատուցել մարզպետին, բայց երբ աղմուկ է բարձրացել, վերջինս հրահանգել է՝ փոխել նկարը, ու հիմա եկեղեցում տեղադրված «Խորհրդավոր ընթրիքում» մարզպետը չկա: Նկարիչ Անտոնյանը, սակայն, մեղմ ասած, ճիշտ չասաց, նկարը նույն ձևով եկեղեցում է, և այս մասին մեզ հետ զրույցում ասաց ինքը՝ մարզպետը:

 

- Պարոն Աբովյան, ինչո՛ւ է ձեր նկարը հայտնվել եկեղեցու սրբապատկերի մեջ, ո՛ւմ նախաձեռնությունն է դա:

 

- Ես չգիտեմ՝ ում նախաձեռնությունն է: Ես շինարարությունն արել, տվել եմ, դրանից հետո իրենք են այդ նկարները արել: Նկարիչին հարցրեք:

 

- Այսինքն, նկարչի՞ նախաձեոնությունն է։

 

- Նախաձեռնության բան էլ չկա, թե ով է ում նմանացրել, ես չգիտեմ:

 

- Հիմա ձեր նկարը շարունակո՞ւմ է մնալ այնտեղ:

 

- Իհարկե, մնում է: Բայց նկարները լրիվ տարբեր նկարներ են. թե հիմա ով է ում նմանացնում. ես չեմ կարող ասել, ի՞նչ ասեմ: Կոնկրետ անողը կա. կարող եք հետը խոսել:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին