▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ական պատգամավորի որդին կալանավորվել է. «ժողովուրդ»

«Ժողովուրդ».-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, «Սև հովազ» ջոկատի նախկին հրամանատար Ռուստամ Գասպարյանի որդին երեկ ձերբակալվել է:

Ռոմա Գասպարյանը Երևանում անձի առևանգման հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հետախուզման մեջ էր գտնվում դեռ ամառվանից:


Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նույնիսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոմա Գասպարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում էր կայացրել, և ձերբակալությունից հետո նա միանգամից տեղափոխվել է կալանավայր»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին