▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական էլիտար հարսանիք. «ՉԻ»

«Շաբաթ օրը «Փարավոն» ռեստորանում տեղի է ունեցել Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու հարսանիքը, որի պատվավոր հյուրերն են եղել Սերժ Սարգսյանն ու իր տիկինը՝ Ռիտա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետը երկար տարիներ եղել է ԱԺ պատգամավոր, սակայն հրավիրյալների մեջ ՀՀԿ-ական պատգամավորները սակավաթիվ են եղել:

Ինչո՞ւ են ՀՀԿ-ականները քիչ եղել հրավիրյալների թվում, դժվար է ասել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ներկաների համար անհասկանալի է եղել Հանրապետական կարկառուն ներկայացուցիչ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի բացակայությունը:

 Հիշեցնենք, որ մարզպետի որդու հարսնացուն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի դուստրն է՝ Նաիրուհի Սահակյանը»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին