▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

19 միլիոնատեր` Ազգային ժողովում. «168 ժամ»

«Ազգային ժողովի պատգամավորներն արդեն լրացրել են 2013 թվականի գույքի և եկամուտների իրենց հայտարարագրերը։ Ըստ նրանց լրացրած տվյալների` Ազգային ժողովում կան թվով 19` դոլարային միլիոնատեր պատգամավորներ։

Նրանցից 9-ը ՀՀԿ խմբակցության անդամներ են, 9-ը` ԲՀԿ, և միայն մեկը` անկուսակցական (Արայիկ Գրիգորյանը)։

2013 թվականի վերջի դրությամբ ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միասին ունեցել են (հայտարարագրել են) 49.1 միլիարդ դրամ, 80.7 միլիոն դոլար և 27.1 միլիոն եվրո։ Այս ամենը դոլարային արտահայտությամբ կազմում է 235.1 միլիոն դոլար։ 2013 թվականի վերջին այդ գումարը կազմել է 172.7 միլիոն դոլար։

Այսինքն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների դրամական միջոցների ծավալը տարվա ընթացքում աճել է 62.4 միլիոն դոլարով կամ 40%-ով։

Ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է, որին բաժին է ընկնում 163.6 միլիոն դոլար, իսկ ԱԺ ամենահարուստ պատգամավորը` նույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ում հայտարարագրած միջոցները կազմում են 134.2 միլիոն դոլար»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ`  «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին