▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազատամարտիկին ծեծելով սպանած «Ջունգլ»-ը հնարավոր է ազատ արձակվի. «Ժամանակ»

«Ամիսներ առաջ Նոր Նորքում ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանած «Ջունգլ» մականունով Գևորգ Սարգսյանը հնարավոր է ազատ արձակվի՝ երեկ մեզ ասաց Վ. Թումանյանի քույը՝ Մարիետա Թումանյանը:

 

«Ջունգլի հայրը բոլորին ասել է, որ առաջիկա 10 օրվա մեջ իր տղան ազատության մեջ է լինելու: Ասում են, որ Սարգիսը ծեծի ամբողջ մեղքը վերցրել է իր վրա, որպեսզի Ջունգլը ազատություն ստանա։ Ծեծի հիմնական մասնակիցը, Վարդանի գլխին հարվածներ հասցնողը հենց Զունգլն է եղել; Էնպես չի, որ ասեն, թե ամբողջը Սարգիսն է արել», - ասաց տիկին Մարիետան: Քննիչը նրան հավաստիացրել է, որ նման բան չկա: «Բայց էս դարում դրանց նման հովանավորներ ունեցողներից ամեն ինչ էլ սպասելի է: Ես էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում, հանկարծ նման բան լինի, եթե Ջունգլը չպատժվի իր արածի համար, դուրս գա ազատություն, նրանց տունը կպայթեցնեմ», - ասաց տիկին Մարիետան»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին