«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ազատորեն շարունակում է պատժել իր պաշտոնակատարության ընթացքում իր դեմ դուրս եկած անձանց:
Դեռ անցյալ տարեվերջին գրել էինք, որ Լիսկան կադրային ջարդ է սկսել եւ աշխատանքից ազատել է տալիս բազմաթիվ նման մարդկանց: Գորիսի հիվանդանոցի տնտեսական մասի այլեւս նախկին վարիչ Վրեժ Հովսեփյանը, ով եւս այդ մարդկանց շարքում է հայտնվել, երեկ մեզ պատմել է, թե ինչ է կատարվում Գորիսի հիվանդանոցում:
Պարոն Հովսեփյան, ի՞նչ պատճառաբանությամբ են ձեզ ազատել աշխատանքից:
Ոչ մի պատճառաբանությամբ, մարզպետը հրահանգել է՝ ազատել, ասել է՝ կգրեք անվստահություն:
Այսինքն՝ անվստահությունը ո՞րն է:
Երեւի կա, մեր մարզում կա անվստահություն, ես 92-ից աշխատում եմ հիվանդանոցում՝ մասնակցելով պատերազմին, մեկ վայրկյան Գորիսը չեմ թողել, նույնն էլ իմ տնօրենը՝ Սլավիկ Ամիրյանը. հիմա ազատել են: Ես էլ, մտածելով, որ խնդիր կարող եմ ունենալ, որովհետեւ ես այդքան ուժեղ չեմ, դիմումս գրել եմ, դուրս եկել: Ու մինչեւ իմ դիմում գրելը՝ արդեն իմ տեղում մարդ էին նշանակել:
Ո՞ւմ են նշանակել:
Լիսկայի նախկին վարորդի տղային:
Սլավիկ Ամիրյանին ինչի՞ համար են հեռացրել:
Երեւի իրեն էլ անվստահության համար:
Քանի՞ հոգու են ազատել:
Կադրային ջարդը մեծ է: Մեր հիվանդանոցի դեղատան վարիչին են ազատել աշխատանքից, որ դեղագործ է, նշանակել են իրենց հարսին: Ատամնաբույժին՝ Արտակ Զաքարյանին են ազատել...։
Ընդհանուր ի՞նչ մթնոլորտ է մարզում։
Իսկ Ձեր կարծօքով ի՞նչ պետք է լինի՝ սարսափոլի լարված, վախենում են մարդիկ խոսել։ Ես ուղղակի ճարահատյալ խոսում եմ։ Միայն մեր մարզում կարող է լինի, որ գիտությունների դոկտոր, պրոֆեսորին գլխավոր բժշկի պաշտոնից հանեն, տեղը ադիբուդի ծախողի դնեն...»։
Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում