▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազի հոր ունեցվածքը. «Ժամանակ»

«Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը, ով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայրն է և ում պաշտոնավարումը հունվարից դադարեցվել է, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2014թ. իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը:

 

Նրա պաշտոնավարման դադարից հետո ունեցած եկամուտները կազմել են 37 մլն դրամ և 25 հազար դոլար: Կոստանյանը եկամուտներ է ստացել հիմնականում աշխատավարձից, այն 2014թ. կազմել է մոտ 11 մլն դրամ: Նախկին պաշտոնյան արժեթղթեր, ներդրումներ և վերադարձված փոխառություններ չունի: Հայտարարագրել է մի քանի հողամասեր, ինչպես նաև Mitsubishi Pajero io 1.8 և Mercedes-benz S500 մակնիշի ավտոմեքենաներ»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր «Ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին