▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնյայի կողմնակի եկամուտները. «ՀԺ»

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը ամեն տարի մի քանի հազար դոլարի չափով նվիրատվություն է ստանում: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից:

Անմդրանիկ Հակոբյանի կնոջ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանի պաշշտոնի ստանձնման կապակցությամբ ԲՊԱԷՀ կողմից հրապարակված հայտարարագրում կարդում ենք, որ Ռուզաննա Հակոբյանի հայտարարգչած դրամական միջոցները կազմում են 5,2 մլն դրամ եւ 3200 դոլար, իսկ տարեկան եկամուտները՝ 8 մլն 92 հազար դրամ: Եթե դատավորի եկամուտներն ստացվել են բացառապես աշխատավարձից, ապա նրա ամուսնու եկամուտները ինչպես վերը նշեցինք, ձեւավորվում են նաեւ նվիրատվություններից:

Անդրանիկ Հակոբյանը 2013-ին հայտարարագրել է 2,5 մլն դրամ եւ 44 հազար 700 դոլարի չափով դրամական միջոցներ, ինչպես նաեւ 5,5 մլն դրամի եւ 9200 դոլարի չափով տարեկան եկամուտներ: Եկամուտներից 4 մլն դրամը Հակոբյանն ստացել է որպես կենսաթոշակ, ընդամենը 1,5 մլն-ը՝ աշխատավարձ, իսկ ահա 9200 դոլարը նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույք:

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին