▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանը մտադիր է միավորել Արցախի ընդդիմությանը.«ՉԻ»

««ՉԻ» տեղեկություններով, ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը երկար ժամանակ է՝ բացակայում է Հայաստանից, պատրաստվում է վերադառնալ ու իր շուրջը համախմբել Արցախի ընդդիմությանը: Մայիսի 3-ին Ղարաբաղում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու համար էլ, ըստ մեր ադբյուրների, Սամվել Բաբայանը տարիներ անց վերադառնում է Ռուսաստանի Դաշնությունից: Ասում են, որ Սամվել Բաբայանի անակնկալ որոշումը ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հնարավոր առաջադրման դեմ պայքարելն է:

 

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախացահ Հայկ Խանումյանից փորձեցինք ճշտել՝ լինելով ընդդիմադիր ուժի ղեկավար, տեղյա՞կ է Սամվել Բաբայանի մտադրության մասին: Հ. Խանումյանը հաստատեց մեր ունեցած տեղեկությունները՝ ասելով. «Այո, տեղյակ եմ Սամվել Բաբայանի ցանկության մասին, նա իսկապես ուզում է վերադառնալ: Իսկ մնացած հարցերը կորոշի մեր կուսակցության համագումարը, որը գրանցումից առաջ տեղի կունենա»:

 

Հետաքրքրվեցինք՝ Սամվել Բաբայանն անձա՞մբ է ուզում մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ պարզապես ցանկություն ունի սատարել ընդդիմադիր դաշտին: Ի պատասխան Հայկ Խանումյանըր կրկնեց, թե այդ եւ մի շարք այլ հարցերի պատասխաններ կտա կուսակցության հրավիրած համագումարը: Միաժամանակ նա նշեց, թե «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հակված է հանրության մեջ մեծ հեղինակություն ունեցող անձանց, կարող ուժերին համախմբել ու խորհրդարանական ընտրություններում հանդես գալ ուժեղ թիմով»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Չորրորդ իշխանություն» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին