«Երեկ Ազգային անվտանգութան ծառայություն է տարվել ՀՀ քաղաքացի Մարտուն Կարապետյանը, մականունր՝ «Կյաժ Մարտուն»։ Վերջինս ԱԱԾ է տարվել նախօրեին կատարված դաժան սպանության գործի շրջանակներում։ Խոսքր կրիմինալ աշխարհում հեղինակություն վայելող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի և նրա երկու ընկերների սպանության մասին է։
«ՉԻ» տեղեկություններով՝ Մարտուն Կարապետյանր համարվում է Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկր։ Տարածված կարծիքի համաձայն՝ Կյաժը Մհեր Սեդրակյանի հավատարիմներից է և առանձնահատուկ հարգանքի է արժանացել անձամբ Սեդրակյանի կողմից։ Մեր աղբյուրների փոխանցմամր՝ Մարտուն Կարապետյանր վերջերս խնդիրներ է ունեցել սպանված Երրորդմասցի Լյովիկի հետ։
Ավելին, խոսակցություններ կան, որ Երրորդմասցի Լյովիկն ու նրա ընկերներր առևանգել են Մարտուն Կարապետյանին, նրան դաժանաբար ծեծի են ենթարկել՝ հատ-հատ կոտրելով բոլոր մատներր։ Վերջիններս Մարտուն Կարապետյանին ստիպել են հայհոյել Մհեր Սեդրակյանին։ Պատմությունր հարթվել է գողական աշխարհի ներկայացուցիչների միջամտությամբ։ ԱԱԾ-ն երեկ հրաժարվել է տեղեկություններ ներկայացնել վերոեշյալ անձի գործում ներգրավվելու կապակցությամբ»։
Մանրամասները կարդացեք «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում։