«Թեև նշվում էր, որ կադրային փոփոխությունները կսկսվեն ապրիլի 24-ից հետո, սակայն երեկ արդեն լուր տարածվեց, որ «սկսել ա»: Առաջինը կլինի Արամ Հարությունյանի հրամանը, ում Կոտայքի մարզպետի պաշտոնից Սերժ Սարգսյանը տեղափոխում է Ջրային տնտեսության պետական կոմիտե: Նախագահի պաշտոնը թափուր էր Վահե Հակոբյանի հրաժարականից հետո: Առաջիկայում սպասվում են մարզպետների փոփոխություններ: Պաշտոնին հրաժեշտ կտա նաև էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ում հետ Հովիկ Աբրահամյանը դժվար է աշխատում: Որպես Կոտայքի մարզպետի թեկնածու, հոլովվում է Աբովյանի քաղաքապետ՝ Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանի անունը»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում