▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

System of a Down-ի համերգը կառավարության «վիպ լոժայից» ըմբոշխնած աշխատակիցներին նկատողություն են արել.«Հրապարակ»

«System of a Down-ի համերգը կառավարության «վիպ լոժայից» ըմբոշխնած աշխատակիցներին ղեկավարությունը նկատողություն է արել, որից հետո նրանք Ֆեյսբուքից հեռացրել են իրենց «տաք ըմպելիքների» լուսանկարը: Ղեկավարությունից զգուշացրել են, որ այլևս նման դեպքեր չկրկնվեն, նման քաղքենիություններ չանեն Ֆեյսբուքում, ավելի համեստ և զուսպ լինեն: Ավելի վաղ գրել էինք, որ մինչ հազարավոր մարդիկ Հանրապետության հրապարակում, հորդառատ անձրևի տակ, ներկա էին System of a Down-ի համերգին, ավելին՝ դրա համար վաղ առավոտից հերթ էին կանգնել, կառավարության մի շարք աշխատակիցներ «վիպ լոժայից» են ըմբոշխնել համերգը:

 

Ավելին՝ անգամ լուսանկարվել են ու գցել Ֆեյսբուք, որ տեսեք՝ «մինչ դուք սառում եք, մենք, տաք ու հարմարավետ տեղավորված, մի բաժակ սուրճի շուրջ վայելում ենք, հիմա իմացա՞ք ինչ լավ բան է կառավարությունում աշխատելը»: Նրանք նույնիսկ իրենց անուններն են հավերժացրել նկարի վրա. Ահարոն Մկրտչյան, Լիփա Շուշան-յան, Սուսան Տոնոյան, Նարե Դանիելյան, Տիգրան Մեհրաբյան, Վերգինե Ասլանյան, Սոնա Դավթյան, Անի Բարխուդարյան»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին