«Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բացումն առանց միջադեպի չի անցել: Իշխանական էլիտայի անվտանգության «համար» հավատացյալների առջև իր դռները գոցած եկեղեցում պատարագի արարողության ավարտին, վերնաբեմի առաջնամասում, ուր նստած էին բացառապես «ընտանիքի» ներկայացուցիչները, երեխաներից մեկն ուշագնաց է եղել: Եկեղեցում աժիոտաժ է սկսվել, կանայք, ոտ ու ձեռ ընկած, աղաղակել են, սակայն միջոցառումը չի դադարեցվել, մինչ որ շտապ օգնությունը եկել-երեխային տարել է»,–գրում է թերթը։
Ուշագրավ այլ նյութեր` «Հրապարակ» թերթում