«Տեղեկություններ կան, որ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերջինս ամեն կերպ աջակցելու է սահմանադրական հանրաքվեի անցկացմանը Կոտայքի մարզում։
Ըստ նույն տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանն անձամբ, ինչպես նաև նրա փեսան Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանը առաջիկայում ողջ թափով լծվելու են այդ գործին։ Երեկ, երբ մեր թղթակիցը Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից հարցրել է ճի՞շտ է, որ Ծառուկյանը պաշտպանելու է սահմանադրական փոփոխությունները և ամեն ինչ անելու է, որ Կոտայքի մարզում հանրաքվեին «այո» ասեն, նա պատասխանել է. «Այս պահին որևէ դիրքորոշում չեմ կարող փոխանցել, քանի որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ, նա ընտանիքի հետ արտերկրում է, երբ վերադառնա, կփորձեմ ճշտել և կփոխանցեմ»։ Ծառուկյանը, ինչպես տեղեկացրել է Իվետա Տոնոյանը, Հայաստան կվերադառնա մի քանի օրից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։