▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա Աբրահամյանը կուսակցություն է բացում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ալամ աշխարհի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այս օրերին կրկին Հայաստանում է. նա ներդրողներ է բերել Հայաստան, որոնք կհանդիպեն Սերժ Սարգսյանի հետ։ Հոկտեմբերի 12-ին նա կրկին կգա Հայաստան՝ մասնակցելու Ռուսաստանի հայերի միության կազմակերպած միջոցառումներին։ Իսկ ամսի 14-ին, որոշ տեղեկությունների համաձայն, կհայտարարի, որ կուսակցություն է բացում։ Այդպես է, պարոն Աբրահամյան, մեկընդմիշտ մտնում եք քաղաքականություն, հարցրինք նրան։

«Մի շտապեք, մի շտապեք»։ Լայն մասսաներն անհամբեր սպասում են Ձեր հայտնությանը, անվերջ խոսվում է այդ մասին, չնայած ասում են՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Արա, մի արա»։ «Ուրեմն սենց՝ հոկտեմբերի 12-ին ես, այո, գալու եմ Մոսկվայից Հայաստան, գալու եմ ուղիղ ձեր թերթ, այդ մասին հարցազրույց տամ՝ ան-պայ-ման, ու ձեր բոլոր հարցերին պատասխանեմ»։ Կսպասենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին