«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանըմ ով հայտարարել է ՀՀ ապագա քաղաքական կյանքին մասնակցություն ունենալու իր մտադրության մասին, ակտիվ բանակցությունների մեջ է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ, եւ ըստ ամենայնի, նրանք հանգել են համաձայնության:
«Հայկական վերածնունդի» հաղթանակի պարագայում Արա Աբրահամյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, իսկ Արթուր Բաղդասարյանը՝ հանրապետության նախագահի:
Արա Աբրահամյանի քաղաքական հայտնությունը հայ հասարակությանը կարող է տեղի ունենալ ՕԵԿ-ի ՀՎ-ի փոխակերպման միջոցառման ժամանակ, որը որոշվել է կազմակերպել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո:
Արա Աբրահամյանը գալիս է քաղաքական դաշտում փոխարինելու Գագիկ Ծառուկյանին, եւ եւս պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հավակնություններ ուներ, որոնք սակայն տապալվեցին: Հետաքրքիր է, որ Աբրահամյանը զբաղեցնում է քաղաքական դաշտի ճիշտ այն հատվածը, որը ժամանակին զբաղեցնում էր Ծառուկյանը՝ պրոռուսական տարածքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում