▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Ազոյանը ռեստորան է բացում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շոուբիզնեսի ներկայացուցիչները որոշել են մտնել նաեւ բիզնես-դաշտ։ Մենք տեղեկացանք, որ դերասան Հովհաննես Ազոյանը մտադիր է ռեստորան բացել Սարյան փողոցում:

Մոտ մեկ ամսից ռեստորանը կբացվի, այժմ նորոգման աշխատանքներ են ընթանում։ Այստեղ այցելուներին լավ գինի կմատուցեն, եւ հմուտ շեֆ-խոհարարը կզարմացնի համադամ խորտիկներով։ Ռեստորանն ունի նաեւ բացօթյա հատված եւ մոտ 120 մարդ կարող է ընդունել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին