▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին նախարարը 15 հազար եվրոյով ձեռք է բերել Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փարիզյան Drouot տանը վաճառքի Է հանվել դերասան, պոետ, երգահան Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը, որը, մեր տեղեկություններով, 2 օր առաջ ձեռք է բերել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։

Վիսոցկու այրին ռուսական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Մարինա Վլադին, վաճառել է ամուսնու՝ բրոնզից եւ արծաթից պատրաստված դիմակն ու Վիսոցկու վերջին բանաստեղծությունը, որը զբոսաշրջային ստվարաթղթի վրա գրվել է 1980 թվականին։

Երեկ, երբ մեր թղթակիցը փորձել է Հովհաննես Մանուկյանից ճշտել լուրի իսկությանը, նախկին նախարարը ֆեյսբուքի միջոցով արձագանքել է միայն. «Դա ինչ ինֆորմացիա է»։ Երբ մեր թղթակիցը մանրամասնել է, թե ինչի համար է հարցնում, Մանուկյանն այլեւս չի արձագանքել։ Նշենք, որ Վլադիմիր Վիսոցկու բանաստեղծությանը գնահատվել է 15 հազար եվրո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին