▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական գործ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերին Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ։ Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին։ Երեկ հայտնի դարձավ որ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել քաղաքապետի դեմ ներկայացված բողոքի հիման վրա քրգործ հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

«Ժողովուրդ»–ի հետ զրույցում Սամվել Դարբինյանը երեկ հավաստիացրեց, թե ինքը տեղյակ չէ քրգործ հարուցելու մասին։ Այն դիտարկմանը, թե արդյոք ՀՀ իշխանությունն այս կերպ իրեն պատժում է՝սահմանադրական հանրաքվեի օրը Վանաձորում պարտվելու համար, Դարբինյանը պատասխանեց. «Ընտրությունները ես չեմ կազմակերպում, ժողովուրդն ինքն է գնում ընտրության։ Ինքը ինչ ընտրում է, այն էլ ստանում ենք»։

Հիշեցնենք՝ մինչ հանրաքվեն Դարբինյանը վստահեցնում էր, թե Վանաձորում ոչ ասող չկա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին