▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինված խումբը հենց այնպես չէ Նորք Մարաշում առանձնատուն վարձել. մանրամասներ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ զինված խումբը հենց այնպես չէ Նորք Մարաշում առանձնատուն վարձել, տեղեկացրեց գործից տեղյակ մեր զրուցակիցը: «Վարձակալված բնակարանից փոքր-ինչ  այն կողմ սպորտդպրոց կա, ձերբակալված խմբի անդամները գնացել են այդ դպրոց, պայմանավորվել, որ ուշ ժամերին պետք է գնան, պարապեն տրենաժորների վրա:

Ի դեպ, բանդայի պարագլխին՝ Իսպանիայում ապրող, ապա այս տարվա փետրվարից Հայաստան տեղափոխված Արթուր Վարդանյանին ճանաչել է նաեւ Արսեն Ջուլֆալակյանը: Նա ինձ պատմել է, որ Իսպանիայի դեսպանի՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառմանը Արթուրը քաղաքական ելույթ է ունեցել՝ շատ ագրեսիվ հայաստանյան իշխանությունների հասցեին, ինչն էլ աշխարհի չեմպիոն ըմբշամարտիկին նյարդայնացրել է:

Նա Վարդանյանին բնութագրում էր որպես ամբիցիոզ, ոչ ադեկվատ, վտանգավոր մարդու»:

Ի դեպ, Իսպանիայում ՀՀ դեսպանը նախկին ԲՀԿ-ական Ավետ Ադոնցն է, որը ժամանակին Քոչարյանի «սարատնիկներից» էր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին