«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք»-ի խմբագրություն էին զանգահարել Դիլիջան քաղաքի մի քանի բնակիչներ եւ դժգոհում Հաղարծին վանական համալիրում եւ Գոշավանքում տիրող իրավիճակից: Բնակիչները բողոքում էին, որ Հաղարծին վանական համալիր մեքենայով մուտք գործելու եւ կայանելու համար պետք է վճարել 300 դրամ: «Գոնե 100 դրամ վերցնեն, բայց 300»,- զայրացած ու զարմացած պատմում էին մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիները: Բացի մեքենան կայանելուց, բնակիչների խոսքով, Հաղարծինի հասարակական պետքարանը եւս վճարովի է: «Հետաքրքիր է, Մայր աթոռը տեղյա՞կ է` ինչ է կատարվում»,- հարցնում էին մեզ Դիլիջանի բնակիչները:
Իսկ ահա Գոշավանքում, մեր տեղեկություններով, գործում է փոքր առեւտրի օբյեկտ, որտեղ բացի եկեղեցական հուշանվերներից, այլ ապրանքներ են վաճառվում, անգամ մուրաբա: Փորձեցինք պարզաբանում ստանալ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ Մելիքյանից, սակայն ապարդյուն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում