▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեք երեխաների մայրը վաճառել է իր նորածին աղջկան հինգ հազար դոլարով.«Իրավունք»

«Ուրբաթ օրը   ոստիկանության  քրեական  հետախուզության վարչություն և Աշտարակի ոստիկանության բաժանմունք օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակչահին «Արմենիա» ԲԿ-ում ծննդաբերել է աղջիկ երեխա, ապա վաճառել Արարատի մարզի Տափերական գյուղի մեկ այլ բնակչուհու։


Ըստ տեղեկությունների՝ ծննդաբերած կինը ապրում է սոցիալապես ծանր պայմաններում, ունի ևս Երեք երեխա, իսկ նորածին փոքրիկին միջնորդի միջոցով, ով, ի դեպ, բուժքույր է, վաճառել է հինգ հազար դոլարով։


Մեզ հաջողվեց պարզել, որ նորածին փոքրիկին վաճառողը մոտ 35 տարեկան կին է, Արուճ գյուղում աշխատել է որպես կթվորուհի։ Երեք անչափահաս երեխաներին էլ պարբերաբար հանձնում էր Իջևանում գտնվող մանկատանը։ Ամուսինը Ռուսաստանում է։ Կինը գյուղից արդեն երկու տարի կլինի դուրս է եկել, թե որտեղ է և ինչով է զբաղվում այժմ, մեզ չհաջողվեց պարզել։
Նշենք, որ ներկա պահին և միջնորդը, և երեխա գնողն ու վաճառողը ստորագրությամբ ազատ են»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին