▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի զարմուհու երկրորդ հարսանիքը տեղի է ունեցել ղարաբաղյան ավանդույթներով. «Հրապարակ»

«Հունիսի 11-ին «Օջախ» ռեստորանային համալիրում կայացել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Աժ ԲՀԿ խմբակցության փորձագետ Իրինա Քոչարյանի հարսանիքը։ Նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհին է, ԳԱԼԱՏԵԱ-ՄԵԴ էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր տնօրենը, Վալերի Քոչարյանի անվան հիմնադրամի հիմնադիր տնօրեններից։ Սա Իրինա Քոչարյանի երկրորդ ամուսնությունն է, առաջին ամուսնությունից նա երեք դուստր ունի։ Հարսանիքին հրավիրված են եղել ոչ միայն Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները, այլև Աժ ԲՀԿ-ական պատգամավորները։ Բիզնես-լեդիի ընտրյալը գործարար Արմեն Մանուկյանն է։

Հատկանշական է, որ հարսանիքից ընդամենը երկու օր հետո՝ հունիսի 13-ին, լրացավ Իրինա Քոչարյանի 40-ամյակը։ Մեր տեղեկություններով՝ հարսանիքը եղել է ղարաբաղյան ավանդույթներով և ժամանակակից մոտիվներով հագեցած։ Օրինակ՝ խորովածին փոխարինել է ժենգյալով հացը, իսկ տաշի-տուշիին էլ՝ ոչ ավանդական հայկական երաժշտությունը։ Ի դեպ, մեկ այլ էլիտար հարսանիք ևս. ուրբաթ օրն էլ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավի Արկադի քրոջ աղջիկն ամուսնացել է Davidoff ընկերության տնօրենի որդու հետ։ Հարսանիքի քավորն էլ եղել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Ի դեպ, Դերժավի Արկադի քույրը «Սլավմեդ» բժշկական կենտրոնի տնօրենն է»,– գրում է «Հրապարակ» թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին