▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտվա՞ծ է արդյոք Ավետիսյանների սպանությունը. ո՞ր հարցը պատասխան չստացավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանը հրապարակեց 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրի քաղաքի բնակիչ Ավետիսյան ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը: Շուրջ 1,5 տարի տեւած քննությունից հետո Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման: «Ժողովուրդ»-ը Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի հետ զրուցեց այս թեմայով: Ըստ նրա՝ «Բազմաթիվ ապացույցներով հիմնավորվել է, որ Պերմյակովն է եղել եւ եղել է միայնակ, համենայնդեպս, ապացույց, որ այլ անձ է եղել սպանողը, չկա: Երկրորդ` հանցագործությունը կատարվել է, որովհետեւ Վալերի Պերմյակովը ունի լուրջ առողջական խնդիրներ ու չնայած իրավունք չուներ  զենք կրելու, բայց, չգիտես ինչու, նրան զենք է տրամադրվել ու պատշաճ հսկողություն էլ չի կատարվել: Եւ, ահա, այդ պայմաններում նա կարողացել է լքել զորամասը եւ զենքով հայտնվել Ավետիսյանների տանը` սպանելով ընտանիքի 7 անդամներին»»:

 Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին