▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանի չի ուզում աշխատել Արծվիկ Մինասյանի հետ.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կ. Կարապետյանը չի ցանկանում աշխատել էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարար Ա. Մինասյանի հետ, նա ցանկանում է ֆինանսատնտեսական բլոկում իր կադրերին նշանակել, որ փոփոխություն իրականացնելիս խնդիրներ չունենա:

Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանի հետ նաեւ անձնական խնդիր ունի այն պատճառով, որ վերջինս տարիներ առաջ հայտարարել է, թե Կարեն Կարապետյանը լավ քաղաքական գործիչ չէ:
Վերջինս թեեւ ժամանակին ինքն էր իր մասին հայտարարում, որ քաղաքական գործիչ չէ, այնուամենայնիվ, Արծվիկ Մինասյանի հայտարարությունը նրա մեջ վատ հիշողություններ է թողել:

Բացի այդ, վարչապետը, ըստ նույն աղբյուրների, գտնում է, որ Մինասյանը պրակտիկ նախարար չէ այդ ոլորտում: Եվ հիմա ՀՅԴ-ն ոչ այնքան Արծվիկ Մինասյանի, որքան իր կուսակցական թասիբի համար փորձում է ատամներով պաշտպանել նրան ու իր բոլոր նախարարներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին