▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքերը հրապարակել են «հայկական» «Իսկանդեր-Մ»-ի կրակի արձակման առավելագույն հեռահարության քարտեզը

Թուրքական իշխանամետ «Dunyabulteni» լրատվական կայքն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրված ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգին: Նշվում է, որ «Իսկանդեր-Մ»-ի կրակի արձակման առավելագույն հեռահարությունը հասնում է մինչև 500 կմ-ի:

Շեշտվում է այն հանգամանքը, որ դա վտանգ է ներկայացնում տարածաշրջանի մի շարք երկրների և հատկապես Թուրքիայի Արևելյան Անատոլիա կոչվող տարածքի համար: (Արևելյան Անատոլիա թուրքական տերմինը ընդգրկում է նաև հայկական պատմական հողերը` Արևմտյան Հայաստանը): Կից ներկայացված է քարտեզ, որը ցույց է տալիս Իսկանդերի հարվածի հեռահարության տակ հայտնվելու ռիսկային գոտիները:

Անդրադառնալով S-300 զենիթահրթիռային համալիրներին, թուրքական լրատվամիջոցը գրում է, որ դրանք Ռուսաստանի նախաձեռնությամբ այժմ  առկա են Հայաստանի, Հունաստանի, Բուլղարիայի, Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ), Ադրբեջանի և Սիրիայի սպառազինություններում: Հատուկ շեշտվում է, որ դրանք ևս վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար:

  Աղբյուր` Ermenihaber.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին