«Ասում են, թե առողջապահության նախարարի պորտֆելը պատրաստվում է ստանձնելու «Ինգո Արմենիա Ինշուրանս» ընկերության և Վարդանանց բժշկական կենտրոնի սեփականատեր Լևոն Ալթունյանը։ Հնարավոր է և այս տեղեկությունը հաստատվի, քանի որ բժշկական շրջանակներում նշում են նրա մտերիմ կապը գործող վարչապետի հետ։ Հետաքրքրական է, որ Լևոն Ալթունյանը իր կոլեգաների շրջապատում ճանաչված է ոչ այնքան որպես բժիշկ, որքան միլիոնատեր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։