«Ժողովուրդ» օրաթերթին վերջին օրերին տեղի ունեցած դեպքերից մեկի մասին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ դեկտեմբերի 12-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում դանակահարություն է տեղի ունեցել։ Հյուրանոցային համալիրներից մեկում վիճաբանությունն ավարտվել է տղամարդու դանակահարությամբ։ Իսկ դանակահարողը, մեր տեղեկություններով երիտասարդ աղջիկ է եղել։
Տեղեկացանք, որ վիճաբանությունը ծագել է անձնական հարցերի շուրջ քննարկումից, ինչի ընթացքում 21 –ամյա աղջիկը զայրացել է եւ վերցնելով իր մոտ գտնվող խոհանոցային դանակը՝ հարվածել ընկերոջը։ Մեզ հայտնի դարձավ, որ դեպքից հետո երիտասարդ աղջիկը բերման Է ենթարկվել ոստիկանության բաժին։
«Ժողովուրդ» օրաթերթը նախնական տեղեկություններ ստացավ այն մասին, որ տուժողը Երվանդ Չիլինգարյանն Է, ով հայտնի օդաչու Է։ Հյուրանոցի աշխատակիցը տեղեկացրեց, որ իրենք հասցրել են կարճ ժամանակում առաջին բուժօգնություն ցուցաբերել տուժած տղամարդուն, ապա նրանից իր հարազատների հեռախոսահամարն են խնդրել՝ կապ հաստատելու համար, վիրավորի ընկերն Էլ նրան բժշկական կենտրոն Է տեղափոխել։ Հյուրանոցի աշխատակցի փոխանցմամբ՝ իրենք են վնասազերծել երիտասարդ աղջկան՝ նրանից դանակը վերցնելով։
Աշխատակիցները, նախքան դեպքը, աղմուկ չեն լսել, որեւէ արտառոց բան չեն նկատել։ Թե ինչն է հարուցել երիտասարդ աղջկա զայրույթը, դժվար է ասել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում