▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերգեյ Դանիելյանին հեռուստաեթերով ձայն տալը ծա՞նր է նստել Պետրոս Ղազարյանի վրա.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իր «հապավումով «գարշահոտ» «Քաղաքացիական ակտիվ քայլ» դեռ չգրանցված կուսակցության առաջնորդ, դերասան Սերգեյ Դանիելյանին հեռուստաեթերով ձայն տալը, կարծես թե, բավական ծանր է նստել «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան, հաղորդավար Պետրոս Ղազարյանի վրա։

Հիշեցնենք, որ վերջերս նա հյուր էր կանչել Ս. Դանիելյանին եւ խորացել Ք.Ա.Ք. կուսակցության մեջ. ընդ որում՝ հեռուստաեթերն ընթանում էր ժպտացող կղանքի ֆոնին։ Ի դեպ, վերոնշյալ հաղորդումը հանվել է հեռուստաընկերության պաշտոնական էջից եւ այսօր սոցցանցերում շրջանառվում է այլ՝ ներբեռնված տարբերակներով։

Մեր ունեցած հավաստի աղբյուրների համաձայն՝ պարզվում է՝ հեռուստատեսության ղեկավարությունը եւ ոչ միայն, կշտամբել են Պ. Ղազարյանին՝ քաղաքական հարթակը կղանքի մակարդակի իջեցնելու համար։ Վերջինս էլ նեղսրտել եւ աշխատանքից ազատման դիմում է գրել։ Լուրի իսկությունը ճշտելու համար «Իրավունքը» կապ հաստատեց «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Իվետա Տոնոյանի հետ, ով մասնավորապես նշեց. «Անկեղծ ասած, ես չունեմ նման տեղեկատվություն, խնդրում եմ՝ Պետրոսի հետ խոսեք։ Ինչի՞ մասին Է խոսքը, ո՞վ է նման բան ասում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին