▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վախենում են վենդետայից. «Իրավունք»

«Շամիրամի սգո սրահում 4 անձի մահվան պատճառ դարձած Թելման Քալաշյանի գյուղում ուժեղացված հսկողություն է: Նրանց տունն ու շրջակայքը հսկում են ոստիկանները: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Մյասնիկյանի համայնքապետ Տիգրան Բաղդասարյանը. «Վախենում են վենդետայից, որ հան­կարծ չվնասեն Թելմանի հարա­զատներին: Թեպետ ոչ Թելմանի ընտանիքը, ոչ էլ հարազատները գյուղում չեն, նրանք մինչև դեպքը բարձրացել են սա­րեր անասնապահության համար: Շամիրամ գյուղ գնալիս էլ Թելմանը գյուղից չի գնացել: Թելմանն ապահովված անձնավորու­թյուն է, ֆերմեր է: Միշտ էլ այդ գործով է զբաղվել: Ամուսնացած է, ունի երեք աղջիկ, մեկ տղա, բոլորն էլ, կարծեմ, ամուսնացած են: Հավասարակշռված մարդ էր երևում, ավելին ասել չեմ կարող»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին