▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոն Վերնիսաժում 40 հազարական դրամ է բաժանել առևտրականներին. «Հրապարակ»

 Կիրակի օրը երգչուհի Սիրուշոն տեսահոլովակ է նկարել Վերնիսաժում: Ողջ օրը տեսանկարահանող խումբն աշխատել է այստեղ' երգչուհին երգել-պարել է Վերնիսաժի առևտրականների հարևանությամբ:

Այնպես, որ գորգ ու կարպետ վաճառողներն այդ օրը չեն կարողացել առևտուր անել: Առևտրականներին, սակայն, շատ է դուր եկել և երգը, և հոլովակը, և հատկապես երգչուհու առատաձեռ­նությունը, որն օրվա վերջում մոտ 10-12 հոգու, որոնց խանգարել է այդ օրն առևտուր անել, գումար է բաժանել' 40 հազարական դրամ, ինչից առևտրականները շատ գոհ են մնացել:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին