«Ժամանակ» թերթը գրում է. «Մամուլն արդեն գրել է, որ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 մլն դրամի զանգեր է արել, եւ դա վճարել է պետբյուջեից: Կարելի է կարծել, որ տիկին Նաղդալյանը չափազանց շատ է ծանրաբեռնված եղել ազգային ու պետական գործերով եւ հենց այդ նպատակներով է կատարել այդ զանգերը:
Մինչդեռ պարզվում է, որ նա ծառայողական հեռախոսով խոսել է Չինաստանում սովորող որդու հետ, եւ դրա համար պետք է վճարի պետական բյուջեն: ԱԺ նախագահին, փոխնախագահներին եւ հանձնաժողովի նախագահներին ԱԺ աշխատակազմը տրամադրում է ծառայողական հեռախոսահամարներ եւ սահմանում գումարային լիմիտներ:
ԱԺ փոխնախագահների համար սահմանված է 50 հազար դրամի ամսական լիմիտ, որը Նաղդալյանը գերազանցել է 40 անգամ, եւ դա մայիսին, երբ նա ԱԺ փոխնախագահ է եղել մինչեւ մայիսի 17-ը: Հավանաբար տեղեկանալով, որ այլեւս չի ընտրվելու ԱԺ փոխնախագահ՝ Նաղդալյանը որոշել է օգտագործել վերջին հնարավորությունը եւ որքան հնարավոր է մեծ վնաս հասցնել խորհրդարանին:
Չնայած, եթե ԱԺ ղեկավարությունը մի քիչ հետեւողականություն դրսեւորի, կարող է պատճառված վնասը գանձել նրա աշխատավարձից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում