▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանն այլեւս «Ամուլսարի» հետ գործ չունի. այն Ռուբեն Վարդանյանի «թեման» է.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` որքան էլ ապագա նախագահ Արմեն Սարգսյանին համարում են արեւմտամետ գործիչ, այնուհանդերձ, մասնավոր զրույցներում նա հարկ է համարել ասել, որ ռուսներից լավ բարեկամ մենք չունենք, եւ Հայաստանը լուրջ շանսեր ունի ԵՏՄ-ում ինֆորմացիոն տեխնոլոգիաներ արտահանող երկիր դառնալու։ Գյուղատնտեսությունը չէ ԵՏՄ-Հայաստան հեռանկարը, այլ IT ոլորտը՝ ասել է նա:

Ի դեպ, վերջինս պատրաստվում է մի քանի պրոյեկտ իրականացնել այդ ոլորտում։ Ըստ մեր աղբյուրների` իր որդիներն են զբաղվելու դրանցով: Նույն մասնավոր զրույցներում Արմեն Սարգսյանն ասել, է նաեւ, որ ինքն այլեւս Ամուլսարի հետ գործ չունի` «ամերիկացիները եւ բրիտանացիները հեռացել են այնտեղից», ոլորտը տրվել է կանադացիներին: Ամուլսարն այլեւս համարվում է Ռուբեն Վարդանյանի «թեման», որն այս նախագծում ներդրում է անում իր «Ամերիաբանկի» միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին