«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դիանա Գրիգորյանի, նույն ինքը` Դինա Ակոպովնայի դեմ ԱՄՆ-ում մուտքի վիզաների խարդախության վերաբերյալ հարուցված քրեական գործն ուշագրավ ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ փաստի առաջ են կանգնել մի շարք երգիչ-երգչուհիներ, որոնք ինչ-որ առնչություն են ունեցել Դինա Ակոպովնայի եւ այս գործով անցնող ԱՄՆ քաղաքացի Ստելլա Բոյաջյանի հետ:
Շոու-բիզնեսի ներկայացուցիչները, որոնք մասնակցել են Գրիգորյանի կամ Բոյաջյանի կազմակերպած համերգներին, կանգնած են ԱՄՆ մուտքի արտոնագրերը կորցնելու վտանգի առաջ: Մասնավորապես ԱՄՆ մուտքի արտոնագիրը կորցնելու վտանգի առաջ է կանգնած երգչուհի Աիդա Սարգսյանը, իսկ ահա աղմկահարույց գործի շրջանակներում երգիչ Հայկ Ղեւոնդյանը` Սպիտակցի Հայկոն, ԱՄՆ դեսպանատանը հետ է վերադարձրել ԱՄՆ մուտքի արտոնագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Սակայն մեր հարցմանն ի պատասխան` տեղեկացրին, որ ամերիկյան օրենսդրությունն արգելում է վիզայի հետ կապված մանրամասներ հայտնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում