▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանին բնակարան հատկացրին այնտեղ, որտեղ նա հիմա ապրում է.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԳԱԱ-ում Սերժ Սարգսյանի վերջին ելույթին, երբ ասել էր` «Գումար եք ուզում, ես էլ եմ ուզում, բոլորն էլ ուզում են», առաջինն արձագանքեց ՀՀ կառավարությունը: Ճիշտ է` Սերժ Սարգսյանին գումար չտվեցին, բայց որոշում կայացրին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո բնակարանով ապահովելու մասին: Ըստ որոշման նախագծի. «ՀՀ Նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը եւ շինությունները՝ 1.5365 հա սպասարկման տարածքով, հետ վերցնել եւ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան»:

Միանգամայն հասկանալի է, երբ Սերժ Սարգսյանին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո բնակարան են հատկացնում. այդպես վարվել են նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեպքում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի ուշադրությունից չի վրիպել փաստը, որ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի` Սերժ Սարգսյանին բնակարան հատկացրին հենց «կառավարական ամառանոցներից», եւ հատկացրել են այն տունը, որտեղ Սարգսյանն ապրում է հիմա: Այսպես լուծվել է Սերժ Սարգսյանի՝ պաշտոնավարման ժամկետից հետո, մինչեւ վարչապետ դառնալու ընթացքը, այսինքն՝ ապրիլի 9-17-ը բնակվելու հարցը եւս: Իսկ ապրիլի 17-ից, երբ ԱԺ-ն նրան ընտրի վարչապետ, Սարգսյանը կշարունակի մնալ իշխանական էլիտայում՝ որպես պետության փաստացի ղեկավար:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ս. Սարգսյանը դեռ 2013թ. անշարժ գույք, այնուամենայնիվ, հայտարարագրել է Ստեփանակերտ քաղաքում 96 քմ մակերեսով բնակարան բազմաբնակելի շենքում: Չնայած նա ՀՀ-ում 1993թ. սկսած պետական բարձր պաշտոններ է զբաղեցնում, Երեւանում այդպես էլ բնակարան ձեռք չի բերել, գոնե իր անունով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին