▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը փախել է Հայաստանից. «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը արդեն 3 օր է Հայաստանում չէ։ Ասել է թե՝ փախել է Հայաստանից։ Նա 3 օր առաջ մեկնել է Գերմանիա՝ սպասելով, թե ինչպես պետք է հանգուցալուծվի հայաստանյան քաղաքական իրավիճակը։ Նա նեղ շրջանակում հայտարարել է, որ եթե Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ, ապա Գերմանիայից հետ չի վերադառնա։ Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանը մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր, ում թեթև ձեռքով գործն առ այսօր համարվում է չբացահայտված։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում բազմիցս հայտարարել է, որ իր վարչապետ ընտրվելու պարագայում Մարտի 1-ի բացահայտումը իր առաջնահերթություններից է լինելու։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին