▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզ հաշվարկով Սևանի ջրային պաշարները յուրացնե­լով գրպանել են 13 մլն դոլար. «Ժամանակ»

«Ջրային տնտեսության պե­տական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նախօ­րեին խորհրդարանում հայտա­րարել էր, որ տարեսկզբից սկսած Սևանա լճի մակարդա­կը բարձրացել է 30 սմ-ով: 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտնենք, որ տարվա այս ժամանակահատվածում Սևանա լճի բարձրացումը կապված է բնակլիմայական պայմանների հետ: Ավելին՝ Սևանա լճի մա­կարդակն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համե­մատ իջել է 13 սանտիմետրով: Սա արդեն Հարությունյանի և նրա ղեկավարած հաստատու­թյան աշխատանքի արդյունքն է: Այդ կտրուկ փոփոխությունը տեղի ունեցավ մարտ-ապրիլ ամիսներին, և ամենայն հավանականությամբ այդ ջուրն օգ­տագործվել է Հրազդան գետի վրա կառուցված ՀԷԿ-երի միջո­ցով էժան էլեկտրաէներգիա արտադրելու և հայ սպառողնե­րի վրա թանկ վաճառելու ար­դյունքում: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայտնի է, որ Սևանա լճի մակարդակի 1 սմ իջեցումը ապահովում է մոտավորապես 1 մլն դոլարի եկամուտ: Պարզ հաշվարկով Հարությունյան- Կարապետյան զույգը Սևանի ջրային պաշարները յուրացնե­լու միջոցով գրպանել է 13 մլն դոլար գումար»,-գրում է թերթը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին