«Նախկինում խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դրանք կարող են անցկացվել մինչև այս տարվա վերջ:
Մինչդեռ երեկ կառավարության նիստում քննարկված կառավարության ծրագրում նախանշված է արտահերթ ընտրությունների անցկացման նոր ժամկետ:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում, ասվում է կառավարության ծրագրում:
Իսկ սա նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը այս տարեվերջից տեղափոխվում է մինչև հաջորդ տարվա հունիս»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: