▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձը՝ փորձանք. «Սեւան» ազգային պարկի տնօրենը հայտնվել է հիվանդանոցում Սեւանի ջուրը խմելուց հետո

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով`«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում:

Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Գուլանյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ նա հուլիսի 26- ին ցանկացել է ապացուցել, որ Սեւանի ջուրը վարակված չէ (ինչպես բնապահպաններն են ահազանգում), եւ մեկ բաժակ ջուր է փորձարկել Սեւանի ջրից: Ջուրը խմելուց մի քանի ժամ անց ազգային պարկի տնօրենը բուժօգնության համար դիմել է Սեւանի ԲԿ, սակայն խնդրել է, որ իր անունը չգրանցեն:

Փաստորեն, նրա կատարած փորձը փորձանք է բերել հենց իր գլխին, եւ Գուլանյանի մոտ աղիքային ինֆեկցիա է արձանագրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին