▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներսիկ Նազարյանը խլել է բիզնեսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանը, եւս օգտվելով Հայաստանում իրավիճակի փոփոխությունից, դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով, թե ինչպես են տարիներ առաջ իր հետ վարվել Հայաստանում՝ խլելով իր հիմնադրած բիզնեսը:

Իսկ բիզնեսը խլողը եղել է Երեւանի նախկին ոստիկանապետ, ԱԻ նախարարի նախկին տեղակալ Ներսիկ Նազարյանը:

2003 թվականին Զուրաբ Շամոյանի, Կարեն եւ Սերգեյ Մարտիրոսյանների կողմից հիմնադրվել է «Մարսերալ» ՍՊԸ-ն: Բիզնեսը սկսելու համար 120 հազար դոլար գումարը ներդրել է Շամոյանը: Շամոյանը եղել է 50 տոկոսի բաժնետեր, իսկ մնացած բաժնեմասը կիսվել է Սերգեյ եւ Կարեն Մարտիրոսյանների միջեւ:

ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել Սերգեյ Մարտիրոսյանը, իսկ հիմնադիր է գրանցվել վերջինիս կինը՝ Մարինե Կոստիկյանը:

Մարտիրոսյան եղբայրները Շամոյանին վստահեցրել էին, որ ճիշտ չի լինի բիզնեսը գրանցել նրա անունով, քանի որ ազգությամբ եզդի է եւ Հայաստանում խնդիրներ կունենա հարկային ծառայությունների հետ:

 

 

 

 

 

 

Մարտիրոսյան եղբայրներն այնուհետեւ Շամոյանին առաջարկել են բիզնեսը խնդիրներից հեռու պահելու համար «կռիշ ունենալ», եւ որպես նրանց բիզնեսի «կռիշ» հանդես է եկել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, որին էլ տարիներ շարունակ, Շամոյանի խոսքով, ընկերության միջոցներից բավականին մեծ գումարներ են տրամադրվել՝ 2005-2007 թվականներին ամսական 3000 դոլար, իսկ դրանից հետո մինչեւ 2009 թվականը՝ 7000 դոլար, իսկ մինչեւ 2010 թվականը՝ 12 հազար դոլար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին