▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն ցանկանում է տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին

«Ժողովուրդ»  թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արմեն Սարգսյանին փոխարինելու ցանկության առկայության մասին խոսվում էր դեռ վաղուց՝ թավշյա հեղափոխությունից հետո: Սակայն հիմա, կարծես թե, դրանք ավելի առարկայական են դարձել:

Ի վերջո Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր ունի՝ կապված ՀՀ քաղաքացիությունից ժամանակին հրաժարվելու, Բրիտանիայի քաղաքացիություն ընդունելու, հետո կրկին ՀՀ քաղաքացի դառնալու հետ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին