«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե արթիկցիները զարմացած եւ զայրացած են ահավոր։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ արթիկցիները «ուղղաթիռ են տեսել»:
Անցած 30 տարիների ընթացքում Արթիկ այցելել են բոլոր նախագահներն ու վարչապետները, սակայն նրանցից ոչ մեկի մտքով չի անցել, որ այդ 105 կմ տարածությունը կարելի է ուղղաթիռով «հաղթահարել»։
Իր այցն Արթիկ ուղղաթիռով կազմակերպած վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը, որ գնացել էր ընկերուհու ջերմոցում ելակի «արտադրությունը» դիտելու, Հայաստանի տնտեսության «թռիչքաձեւ աճը» անձամբ իր աչքերով տեսնելու-ճաշակելու, պարզվում է՝ նաեւ փոքրիկ քաղաքական «մարդամոտությամբ» է արժեւորվել. ինչպես տեղեկացնում են արթիկցիները՝ ջերմոցատիրոջ որդու համար ՔՊ ցուցակով պատգամավորի անցողիկ տեղ ապահովելու նուրբ խնդիրը եւս չի շրջանցվել այցի ընթացքում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում