▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվելի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը՝ պատգամավորության թեկնածու

«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը՝ ԵԿՄ անդամ Պետրոս Ամիրյանը, «Մենք» դաշինքով պատգամավորության թեկնածու է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն թիվ 1 ընտրատարածքում։

 

 

 

Գրիգորյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություն էր կատարել Ամիրյանի տանը, ինչպես նաեւ «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Հայտնաբերվել էր զինամթերք, սակայն նրան չէին ձերբակալել։ Ի դեպ, ԵԿՄ-ականներից շատերն են այդ ցուցակով առաջադրվել։

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, «Մենքը» Արամ Սարգսյանի «Հանրապետության» եւ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատների» դաշինքն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին