▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Գործից մինչև «գլխառադ», «քֆուրից» մինչև օրհնանք

Որտեղի՞ց կրկին առաջացավ հայաստանցի-ղարաբաղցի տարանջատումն ու ինչի՞ կարող է հանգեցնել․Հարցում

Նման մարդիկ ունեն լուրջ հոգեկան խնդիրներ․․․Դավիթ Բաբայանը՝ ներհայկական պառակտիչ գործընթացների մասին

Սենց բան չկա...Արայիկ Հարությունյանի գրառումը

Դավիթ Շահնազարյանի որդին քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ-ից՝ որպես քաղհալածյալի որդի



2018-12-06 09:20:23

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համապատասխան մարմինները գրություն են պատրաստում ՀՀԿ ընտրացուցակի երկրորդ հորիզոնականում հանգրվանած Դավիթ Շահնազարյանի եւ նրա որդու դեմ։ Բանն այն է, որ Շահնազարյանի որդին՝ Գուրգենը, տարիներ առաջ քաղաքական ապաստան է խնդրել ԱՄՆ իշխանություններից, ու որպես հիմնավորում՝ Շահնազարյանի որդին ներկայացրել է հոր քաղաքական գործունեության մասին փաստեր, որոնք պետք է վկայեին, որ Դավիթ Շահնազարյանը եւ նրա ընտանիքի անդամները հետապնդումների են ենթարկվում Սերժ Սարգսյանի իշխանության կողմից։

 

 

 

 

 

 

Հիմա նոր իշխանությունն ուզում է գրություն ուղարկել ԱՄՆ Սիեթլ քաղաքի էմիգրացիոն ծառայություններին, որտեղ արդեն մի քանի տարի բնակվում է Շահնազարյանի որդին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները, սակայն, բարդ խնդրի առջեւ են կանգնած՝ ինչպիսի ձեւակերպումներ տալ, որ մի կողմից հիմնավորվի, որ Դավիթ Շահնազարյանը քաղհալածյալ չի եղել, դրա ապացույցն էլ այսօր նրա՝ ՀՀԿ ցուցակում հանգրվանելն է, մյուս կողմից՝ չարդարացնեն նախորդ իշխանություններին՝ փաստելով, որ նրանք քաղաքական հետապնդումներ չեն իրականացրել։

 

 

 

Դավիթ Շահնազարյանը երեկ չցանկացավ մեր հարցերին պատասխանել, թեպետ ասացինք, որ որդու հետ է կապված, հարցրինք նաեւ՝ որդին ԱՄՆ-ո՞ւմ է, ապաստա՞ն է խնդրել։ Նա կրկնեց, որ ինքը լրագրողներին խոստացել է, որ որեւէ մեկի հետ չի զրուցելու»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.