▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կապ ունի քրեական հեղինակություն Զապը Սերժ Սարգսյանի եղբորորդու բացահայտման հետ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր Հայաստանի նոր իշխանությունները եւս սկսել են սերտորեն համագործակցել քրեական աշխարհի հեղինակությունների հետ: Այդ համագործակցության արդյունքում է, որ Չեխիայում հայտնաբերվել է ՀՀ-ում հետախուզման մեջ գտնվող՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չնայած ոստիկանության տարածած պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում էր, որ Նարեկ Սարգսյանը կալանավորվել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ՀՀ-ում Ինտերպոլի  ազգային բյուրոյի եւ մի շարք երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցության արդյունքում, սակայն մեր տեղեկություններով՝ Նարեկ Սարգսյանի գտնվելու վայրը մատնել է Չեխիայում երկար տարիներ քրեական գործունեություն ծավալած, այդ երկրի իրավապահներից Հայաստանում թաքնվող, քրեական հեղինակություն Զապը` Անդրանիկ Սողոյանը»:

 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին